Արդ ահա՛ մինչև ցայս վարս բազմա՛ջան և աշխատաւոր քննութեամբ գտեալ գրեցաք զշարագրական գրեալս, զՃից ամաց, զոր ի բազում ժամանակաց հետա՛ հասու եղաք ըստ այնքանեացս տեսողացն և լսողացն, որք էին ի հին ամաց ծնեալք, և ընթերցողսն առաջին պատգամագրացն որք ականա՛տեսք էին լեալք ամենայն եղելոցս, և նեղութեանցս, յայսոցիկ զոր վասն մեղաց տուն հա՛ոց, և ահա՛ որ զայս բազում անգամ զմտաւ ածեալ իմ, վասն այս յետին ժամանակիս գրել զդառնա՛շունչ կտծսն։ 
Իսկ ի լինել թվականութեանս հա՛ոց ի յամս ԵՃ և Բ եղև ահաւոր նշան և սոսկալի և կտրծ մեծի բարկութեան երևեալ ի մեծ քաղաքն անտիոք, զոր ի ներքո՛ արեգականս գործեցաւ, այս սքանչելիս, որ էր տեսանողացն ահաւոր և հրաշալի. և եղև այս նշանս ա՛հ և դողումս ամենայն հաւատացելոց քրիստոսի, զորս այժմ մեծա՛սաստ սպառնալեօք յայտնեաց աստուած զդատաստանսն ահաւոր և եղև պատճառ բարկութեանն այսպէս. և արդ վասն զի ազգն ասորոց բազում էին ի քաղաքն անտիոք, ոսկով և արծաթով, լցեալ հարստտութեամբ և ամենայն փառաւորութեամբ, և մանկունք նոցա յորժամ երթա՛ին յեկեղեցին իւրոց, տղայք ԵՃ ի ջորոջ նստեալ գա՛ին, և ազգն հոռոմոց ոխացեալ էին յոյժ մեծօ՛ չարութեամբ. և մի ոմն իշխան ասորոց ազգէն ունէր կապեալ բազում և յաղագս այսր պատճառանաց լինէր մեծ դատաստան առաջի պատրիարգին հոռոմոց. և սիրա՛բար վասն դատաստանին, դարձուցին զնա՛ ի հաւատոյն իւրո՛, և կնքեցին զնա՛ հոռոմ իւր կամաւորութեամբ, և իշխանն որ զհաւատսն եթող, եղև հակառակ մեծ ազգին ասորոց. և յայնժամ մատնեցան ասորիք ի մեծ նեղութիւն, վասն զի սկսան հաւատո՛ քննութիւն առնել հանապազօր. և այնչափ լրբեացալ եղեն ազգն հոռոմոց, որ և զգործեալն ոչ կարացին գիտել, վասն զի քրիստոսական աւետարանն հրով այրել հրամայեաց պատրիարգն. և եղև յորժամ ի հուրն դրին զաւետարանն աստուծոյ ձայն ելանէր յաւետարանէ անտի, և ի կրակէն ի դուրս ելանէր. 
